484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը միջազգային հանրությունից սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակ է հետապնդում. փորձագետ
11:49
10 Նոյեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը միջազգային հանրությունից սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակ է հետապնդում, Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Տուրիզմի վարչության հուշարձանների պահպանման և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ Նախիջևանում հայկական հուշարձաններ են ոչնչացվել, այժմ Հյուսիսային Արցախի և Շահումյանի հերթն է:

«Ադրբեջանի հիմնական նպատակը նոր հանցագործություններ և չարագործություններ կատարելն է», - նշել է Սարգսյանը:

Խոսելով Աղդամ քաղաքը Ակնա վերանվանենլու հետ կապված Ադրբեջանի կողմից վերջերս բարձրացված աղմուկի մասին՝ բաժնի պետը հայտարարել է, որ ծանոթ է ադրբեջանցիների գործելաոճին, ովքեր ամեն անգամ «ճանճից փիղ են սարքում»:

«Երբ նրանք աղմուկ են բարձրացնում, ապա կարելի է վստահաբար ասել, որ նրանք ինչ-որ բան են ձեռնարկում կամ պատրաստում՝ մասնավորապես մշակութային ոլորտում սեփական հակահայկական գործողություններն արդարացնելու համար», - ասել է Սարգսյանը:

Հուշարձանների պահպանման և ուսումնասիրման բաժնի պետը հայտարարել է նաև, որ Աղդամը հայկական բնակավայր է, ինչի մասին վկայում են այնտեղ առկա  խաչքարերն ու հայերեն գրությամբ գերեզմանաքարերը:

«Աղդամի առաջին բնակիչները, բնականաբար, հայեր են եղել, և դեռևս միջնադարում գոյություն ունեցող բնակավայրի մասին գրել են ոչ միայն հայ, այլև արաբ պատմաբանները: «Ակնա» անվանումը ծագում  է հայերեն «ակունք» բառից, որտեղ հիմնադրվել է այս բնակավայրը», - նշել է Սարգսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց