+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի է անցել
16:34
26 Հոկտեմբերի 2010

ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության հերթական պլանային դիտարկումն անցկացվել է երեքշաբթի օրը։ Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դիտարկումն անցել է Աղդամի ուղղությամբ՝ Յուսուֆջանլու բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան)։

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։
10:45
14 Մարտի 2017
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի ուղղությամբ
Մարտի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք:
10:17
14 Մարտի 2017
Հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ: