486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մշակութային ոլորտը հանրապետության զարգացման ռազմավարական կարևորագույն ուղղություններից է. ԼՂՀ նախագահ
11:04
26 Հոկտեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է հանրապետության մշակույթի ու արվեստի գործիչներին և ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է հանրապետության զարգացման և այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը, և այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Բակո Սահակյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ պատկերացում կազմել մշակութային ոլորտի խնդիրների մասին եւ դրանք հաշվի առնել պետական քաղաքականությունն իրականացնելիս:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: