480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մասնագիտական ուսուցման ավարտական հավաստագրեր են հանձնվել Ստեփանակերտի 21 գործազուրկների
14:15
22 Հոկտեմբերի 2010

Ստեփանակերտի գործազուրկների մասնագիտական ուսուցման դասընթացների 21 մասնակցի ավարտական հավաստագրեր են հանձնվել, տեղեկանում ենք ԼՂՀ սոցիալական ապահովման նախարարության կայքից։

Դասընթացների նպատակը գործազուրկների աշխատանքի տեղավորման հարցում աջակցությունն է մասնագիտական ուսուցման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր ընդունակությունների և հմտությունների ձեռքբերման միջոցով։

Դասընթացներին, որոնք անցկացվել են երկու ծրագրերով՝ համակարգչային հաշվապահություն և համակարգչային գործավարություն, մասնակցել են ԼՂՀ մայրաքաղաքի և Քաշաթաղի շրջանի գործազուրկներ։ Մասնակիցների կեսից ավելին իգական սեռի ներկայացուցիչներ են բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ։

Ուսուցման բոլոր ծախսերը, այդ թվում՝ դասընթացներին մասնակցող քաշաթաղցի գործազուրկներին տրամադրված ճանապարհածախսը, փոխհատուցվել են ԼՂՀ պետական բյուջեից։ Ուսուցման ավարտին դասընթացների մասնակիցներին տրվել են նաև կրթաթոշակներ։

ԼՂՀ սոցապնախարարությունը հայտնում է նաև, որ մտադիր է ակտիվ աշխատանքներ տանել համապատասխան տարածքային մարմինների և գործատուների հետ դասընթացները հաջող յուրացրած գործազուրկներին աշխատանքի տեղավորման ուղղությամբ։

2009 թվականի դեկտեմբերին և 2010 թվականի ապրիլին մասնագիտական ուսուցման դասընթացներն անցած գործազուրկներից 19 մարդ արդեն աշխատանքի են տեղավորվել մասնավոր կամ պետական հաստատություններում։

Դասընթացները կազմակերպվում են Ղարաբաղի սոցապնախարարության կողմից զբաղվածության ոլորտի պետական ծրագրերի շրջանակներում և իրականացվում են «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղի միջոցով։

2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության զբաղվածության ծառայություններում գրանցված է աշխատանք փնտրող 3 666 մարդ, որոնցից 3412-ը՝ կանայք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: