481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին տասը տարվա ընթացքում Ղարաբաղում շուրջ 4000 հա տարածք է ականազերծվել. The HALO Trust
14:56
20 Հոկտեմբերի 2010

Անցած տասը տարվա ընթացքում չպայթած ականներից և այլ զինամթերքից վնասազերծվել է շուրջ 4000 հա տարածք, նախօրեին հայտարարել է «The HALO TRUST» ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկը ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Քլարկը նշել է, որ ականազերծման կարիք ունի ևս ավելի քան 1000 հա տարածք։

Ծրագրի ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում «The HALO TRUST»-ի առաքելության ձեռքբերումներն ու  առաջիկա անելիքները, ինչպես նաև առկա խնդիրները։

Որպես կարևոր ձեռքբերում՝ նա հատկապես ընդգծել է  ականների և այլ զինամթերքի պայթյուններից տուժած բնակիչների թվի նվազումը:

Միաժամանակ նա նշել է, որ կառույցն ունի իր խնդիրները՝ կապված, մասնավորապես, ծրագրի ֆինանսավորման հետ։

Ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ ֆինանսական շրջանակների ընդլայնման դեպքում կազմակերպությունը կարող է սեղմ ժամկետներում ավարտել վնասազերծման աշխատանքները։

ԼՂՀ ԱԺ նախագահն իր հերթին կարևորելով «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում՝ հավաստիացրել է, որ ԼՂՀ իշխանությունները, այդ թվում՝ օրենսդիր մարմինը, պատրաստ են այսուհետ ևս ուղիներ և միջոցներ որոնել՝  հնարավորինս նպաստելու համար նրա նախաձեռնած մարդասիրական ծրագրի լիարժեք իրականացմանը։    

Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրի գործողությունների գծով կառավարիչ Յուրի Շահրամանյանը։

«The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը ԼՂՀ իշխանությունների հրավերով 2000 թ.-ից զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: