+22
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ղարաբաղի հետ սահմանին. ԼՂՀ պաշտպանության նախարարություն
11:06
20 Հոկտեմբերի 2010

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին:  

Հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 75 դեպք:

Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից «АК», «СВД», «ПК», «КПВД», «РПК» և «УТЁС» տիպի զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց: 

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը: Այդ ընթացքում միայն Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 30 անգամ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: