478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղն իրեն տեսնում է միացյալ հզոր Հայաստանի կազմում. վարչապետ
16:46
18 Հոկտեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղը քաղաքական անհրաժեշտ գործընթացներից հետո տեսնում է իրեն միացյալ հզոր Հայաստանի կազմում, երկուշաբթի հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում Հայ օգնության միության ամերիկյան մեծաթիվ պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչությունը:

Ղարաբաղյան կառավարության ղեկավարը նշել է, որ դա բոլոր հայրենակիցների իրական ցանկությունն է:

Հանդիպման ընթացքում վարչապետը ջերմորեն շնորհավորել է ՀՕՄ-ի ստեղծման 100-ամյակի առթիվ և խոսել այն մեծ ավանդի մասին, որ շարունակում է այդ կազմակերպությունն ունենալ հայապահպանման գործում:

Առանձնակի շեշտվել է հօմականների այն ջանքերը, որ նրանք ուղղել են Արցախի պաշտպանության և վերակառուցման նպատակներին:

«Վերջին երկու տասնամյակում ՀՕՄ-ի աջակցությունը Արցախին եղել է մշտական ու շոշափելի»,- նշել է Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվել են արցախյան ներկա իրողություններին առնչվող մի շարք կարևոր հարցերով, ինչի առթիվ ստացել են վարչապետի պարզաբանումներն ու մեկնաբանությունները:

Արցախի կառավարության ղեկավարը մասնավորապես անդրադարձել է, թե ներկայումս ինչ հրատապություն են ներկայացնում ԼՂՀ-ում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման, առողջապահական և այլ ծրագրեր, որոնց մեջ ընդգրկված են նաև հովանավոր կազմակերպություններ:

Հայկական օգնության միությունն ԱՄՆ-ում գտնվող շտաբ բնակարանով ներկայացուցչություններ ունի աշխարհի 26 երկրներում և ավելի քան 18 հազար անդամ է ընդգրկում: Կազմակերպությունը, որի անդամները հիմնականում կանայք են, մեծ աջակցություն է ցուցաբերել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունից փրկված փախստականներին, որոնց համար աշխարհի տարբեր երկրներում բացվել են մանկատներ, ծերանոցներ և հիվանդանոցներ: Այդ հաստատությունների մեծ մասը գործում է առայսօր:

1992 թվականից ՀՕՄ-ը գործում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ կազմակերպության միջոցներով բացվել են տասնյակից ավելի մանկապարտեզներ, աջակցություն է ցուցաբերվում զոհված ազատամարտիկների երեխաներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։