478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+36
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ներկայացուցիչների հետ կապերի հաստատումն օգտակար և անհրաժեշտ է. ինտերնետ-նախագծի խմբագիր
12:03
18 Հոկտեմբերի 2010

Ղարաբաղի ներկայացուցիչների հետ կապերի հաստատումը շատ օգտակար է և անհրաժեշտ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Նիժնի Նովգորոդի «Սրեդա օբիտանիա» («Среда обитания») ինտերնետ-նախագծի հեղինակ և խմբագիր Վիկտոր Կոնոպլյովը:

Կոնոպլյովը մասնակցել է Ստեփանակերտում հոկտեմբերի 12-16-ն առաջին անգամ անցկացված «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգություն և հայկական լրատվամիջոցները» թեմայով ԶԼՄ-ների և լրագրողների հինգերորդ համահայկական կոնֆերանսին:

Կոնոպլյովի խոսքերով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, շփվելով անմիջապես Ղարաբաղի ԶԼՄ-ների և ներկայացուցիչների հետ, տեղեկատվություն կքաղեն ոչ թե որևէ այլ աղբյուրներից, այլ առաջին ձեռքից:

«Եվ դա կնպաստի նրան, որ աշխարհում ավելի շատ կիմանան Ղարաբաղի մասին, մասնավորապես՝ թե նա ինչ երկիր է, ինչպիսի մարդիկ են այստեղ ապրում, ինչպիսի ավանդույթների կան և այն, որ Ղարաբաղը կայացած պետություն է, այլ ոչ թե, ինչպես նշում են, հակամարտության ներկայացուցիչ», - նշել է Կոնոպլյովը:

Ռուսական ինտերնետ-նախագծի հեղինակը նաև հայտարարեց, որ այդ ամենը շատ օգտակար կլինի հենց Ղարաբաղի համար, և «ցանկացած տեղեկատվություն կարևոր է ԼՂՀ-ն համաշխարհային հանրության լիարժեք երկիր ճանաչելու տեսակետից»:

Կոնոպլյովը նշեց, որ Լրագրողների համահայկական կոնֆերանսը միմյանց հետ շփվելու և հետագայում փոխգործակցելու լրացուցիչ հնարավորություն ընձեռեց:

«Հիանալի է, որ կոնֆերսը տեղի ունեցավ Ղարաբաղում, քանի որ հավաքվեցին բազմաթիվ երկրների, Ռուսաստանի մարզերի սփյուռքահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այսինքն դա միմյանց հետ ծանոթանալու, ընդհանուր թեմաներ գտնելու և հետագայում համագործակցելու հնարավորություն էր», - ասաց Կոնոպլյովը:

Նրա խոսքերով՝ կոնֆերանսը կօգնի հայկական տեղեկատվական հանրության ընդլայնմանը, ավելի որակյալ դառնալուն, ԶԼՄ-ների ներկայացուցիչների արգասաբեր աշխատանքին:

Ինտերնետ-նախագծի հեղինակը հայտարարեց նաև, որ կոնֆերանսի մասնակիցների մեծ մասը չէին եղել Ղարաբաղում և իրենց երկրներ վերադառնալուց հետո կպատմեն և կգրեն Ղարաբաղ այցելությունից ստացած տպավորությունների մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։