486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելությունը հրադադարի ռեժիմի պահպանման օժանդակ միջոցառում է. ղարաբաղցի վերլուծաբան
18:39
15 Հոկտեմբերի 2010
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը հրադադարի ռեժիմի պահպանման օժանդակ միջոցառում է, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ղարաբաղցի վերլուծաբան Դավիթ Ղարաբեկյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և նրանց աջակցող փորձագետները հոկտեմբերի 7-13-ը գտնվում էին Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելության իրականացման շրջանակներում:

Ղարաբեկյանի խոսքերով՝ փոքր-ինչ շուտ է դատել դաշտային գնահատման առաքելության՝ Ղարաբաղ այցելության արդյունքների մասին, մինչև զեկույցը չհրապարակվի:

«Սակայն մտավախություն է առաջացնում այն փաստ, որ այցելության ընթացքում դիտարկում է անցկացվել միայն շփման գծի այն տարածքներում, որոնք վերահսկվում են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Փաստարկներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներում գնահատման առաքելությունն ավելի ուշ կանցկացվի, քիչ համոզիչ են և դժվար թե թելադրված լինեն խաղաղարար գործընթացի տրամաբանությամբ», - նշեց Ղարաբեկյանը: Նա կարծում է, որ դա ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ղեկավարությունների վրա Բաքվի ճնշման հետևանքն է, որոնց ներկայացուցիչները ևս ներգրավված էին առաքելության մեջ:

Վերլուծաբանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի հետկանչման ֆոնի ներքո՝ ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարության ներկայացուցիչների մասնակցությունը առաքելությանը և ԽՎ-ի հաջորդ՝ 66-րդ նստաշրջանում այդ բանաձևը քննարկման ներկայացնելու Բաքվի մտադրությունները օրինական մտավախություն և վրդովմունք են առաջացնում:

«Լեռնային Ղարաբաղի գնահատման առաքելության այցելությունից հետո ևս պաշտոնական Բաքուն ակտիվորեն քննարկել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների կողմից այդ տարածքների բնակեցման թեման և ոչ երկիմաստ ակնարկներ է արել այն մասին, որ ՄԱԿ-ի համապատասխան պաշտոնյաների մասնակցությամբ տարածքների դիտարկումը, որպես օրենք, նախանշում է այսպես-կոչված խաղաղարար համակազմի դուրսբերման գործընթացն ու տեղահանված բնակչության վերադարձը», - ասաց Քարաբեկյանը:

Նրա խոսքերով՝ առաջին հերթին չարժե մոռանալ այն մասին, որ նոյեմբերին Ադրբեջանում պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որոնց նախաշեմին ղարաբաղյան հարցն ավանդաբար դառնում է իշխանության հասցեին հնչող մեղադրանքների առարկան ու գրեթե բոլոր քաղաքական ուժերի հայրենասիրական հայտարարությունների հիմնական թեման: «Առաքելության այցելությունը, որոշակի իմաստով, կնպաստի հարևան հանրապետությունում լարվածության մակարդակի նվազման», - նշեց Ղարաբեկյանը:

Երկրորդը, ասաց նա, նման առաքելությունների իրականացումը հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ԵԱՀԿ-ի գործունեության մի մասն է: «Ընդհանուր առմամբ, կարգավորման մեջ առաջընթացը պայմանավորված կլինի ոչ թե տարածաշրջան տարբեր առաքելությունների և միջազգային պաշտոնյաների գործուղմամբ, այլ նրանով, թե որքանով է միջնորդին հաջողվել հավասարակշռված մոտեցում ապահովելու կարգավորման քաղաքական հարցեր լուծելիս», - նշեց Ղարաբեկյանը:

Վերլուծաբանը կոչ արեց չմոռանալ, որ հակամարտության գոտում ներկա հրադադարը հակամարտող կողմերի միջև ուղղակի բանակցությունների արդյունքն է, և որքան շուտ վերականգնվի եռակողմ ձևաչափն ու վերսկսվեն ուղղակի բանակցությունները, որքան ավելի վաղ Ադրբեջանը կարողանա զսպել իր հավակնությունները, իսկ միջնորդը կարողանա կողմերի հայցերի նկատմամբ օբյեկտիվություն դրսևորի, այնքան ավելի շուտ հաջողություններ կգրանցվեն կարգավորման հարցում և այնքան ավելի բարձր կլինի հակամարտության գոտում իրականացվող տարբեր միջոցառումների արդյունավետությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:14
27 Փետրվարի 2017
Ադրբեջանցի գրոհայինների դիակները դուրս են բերվել չեզոք գոտուց
Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
12:39
27 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով
Երեկ ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով։
10:53
27 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։

10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: