482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը չի կարող կանխորոշել ինչ-որ տարածքների ապագան. ղարաբաղցի քաղաքագետ
15:29
15 Հոկտեմբերի 2010

ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը չի կարող կանխորոշել ինչ-որ տարածքների ապագան, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և նրանց աջակցող փորձագետները հոկտեմբերի 7-13-ը գտնվում էին Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելության իրականացման շրջանակներում:

Բաբայանի խոսքերով՝ գնահատման առաքելությունն իր էությամբ քաղաքական չէ, այն չի կանխորոշում և չի կարող կանխորոշել ինչ-որ տարածքների ապագան, ինչպես նաև որոշել սահմանները կամ բնակչության կազմը:

«Այն ընդամենը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը իրավիճակին տեղում, մեր հանրապետությանն ավելի մանրամասն ծանոթացնելն է», - նշեց Բաբայանը:

Ղարաբաղցի քաղաքագետը հայտարարել է, որ դաշտային գնահատման առաքելության իրականացման նախաձեռնության հեղինակները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին:

«Երբ նրանք նման նախաձեռնությամբ դիմեցին ԼՂՀ ղեկավարությանը, ապա Ստեփանակերտը նրանց ընդառաջ գնաց: Սակայն ԼՂՀ ղեկավարությունը պայմանավորեց նմանատիպ առաքելության անցկացման իր համաձայնությունը Արցախի այն տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ», - ասաց Բաբայանը:

Քաղաքագետը նշեց, որ համանախագահները համաձայնել են և շուտով նախատեսվում է երկրորդ փուլի անցկացումը, այսինքն՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող Արցախի տարածքներում գնահատման առաքելության անցկացումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։