480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներքին զեկույց կպատրաստեն դաշտային գնահատման առաքելության արդյունքներով
16:38
14 Հոկտեմբերի 2010

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներում հոկտեմբերի 7-13-ն անցկացված  դաշտային գնահատման առաքելության արդյունքներով ներքին զեկույց կպատրաստեն, ասվում է հինգշաբթի ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված միջազգային միջնորդների հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Լեռնային Ղարաբաղի շուրջ  օկուպացված տարածքների գնահատման դաշտային առաքելություն են անցկացրել: Ավելի վաղ առաքելության պայմանները քննարկվել են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում հաղորդվում է, որ առաքելությունն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա աշխատակիցների աջակցությամբ, ովքեր աշխատում են տեղի դե-ֆակտո իշխանությունների հետ: Համանախագահների հրավերով առաքելությանը մասնակցել է երեք տեխնիկական փորձագետ, այդ թվում երկուսը ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարից (UNHCR), ովքեր օգնել են դրված խնդիրների լուծման հարցում:

Միջազգային միջնորդները տեղեկացնում են, որ նախօրեին իրենց առաքելությունն իրականացնելիս  հոկտեմբերի 6-ին հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի մարամասն տեղեկատվություն հաղորդեն առաջիկա առաքելության մասին և ներկայացնեն իրենց հետ մեկնող թիմին:

«Նման հանդիպում տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 7-ին Ստեփանակերտում/Խանքենդի  դե-ֆակտո իշխանությունների հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Առաքելությունը տեղում բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու և բոլոր կողմերից տարածքներում ընդհանուր ընթացիկ իրավիճակին ծանոթանալու լավ հնարավորություն է տրամարդել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ներառյալ հումանիտար պահանջները: UNHCR-ից տեխնիկական փորձագետների աննախադեպ մասնակցությունը թույլ է տվել առաքելության թիմին ավելի լավ հասկանալ փախստականների և միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում տարածաշրջանում տեղահանված անձանց իրավունքները, ինչպես նաև այն պայմանները, որոնց հետ ներկայումս բախվում են այն մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքներում»,- նշվում է հայտարարության մեջ:

Դրա հեղինակները տեղեկացնում են, որ ներկայումս համանախագահները փորձագետների հետ համատեղ կուտակում են առաքելության ընթացքում  հավաքած ինֆորմացիան: Այդ աշխատանքն ավարտելուց հետո նրանք կպատրաստեն ԵԱՀԿ ներքին զեկույցը, որը կտարածվի բոլոր կողմերի միջև, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։