478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում բացվել է Լրագրողների հինգերորդ համահայկական կոնֆերանսը
13:36
13 Հոկտեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Չորեքշաբթի Ստեփանակերտում մեկնարկել է «21-րդ դարի մարտահրավերները. Տեղեկատվական անվտանգություն և հայկական զանգվածային լրատվամիջոցներ» թեմայով ԶԼՄ-ների և լրագրողների հինգերորդ համահայկական կոնֆերանսը: Կոնֆերանսն առաջին անգամ է անցկացվում Ստեփանակերտում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ելույթ ունենալով միջոցառման բացման ժամանակ, ողջունել է Արցախում՝ «մեր հպարտության վայրում», կոնֆերանսի անցկացման փաստը:

«Կոնֆերանսի ընթացքում դուք ուժ և ազդակ կստանաք, և ձեզ մոտ նոր գաղափարներ և նախաձեռնություններ կառաջանան՝ ձեր ներկայացրած ԶԼՄ-ներում Ղարաբաղը հետագայում քարոզելու համար», - ասել է նա:

Հակոբյանի խոսքերով՝ կոնֆերանսն իր ներկայացուցչական կազմով աննախադեպ է, և «այն անցկացվում է մեր պատմական հայրենիքում»:

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, հակասական և մարտահրավերներով լի աշխարհում: Աշխարհն արագ փոփոխվում է, և Հայաստանի ու Արցախի առջև հրատապ մարտահրավերներ են կանգնած», - հայտարարեց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ մարտահրավերները հաղթահարելու համար հարկավոր է մեծ ջանքեր գործադրել՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու, Ադրբեջանի կողմից ռազմատենչ սպառնալիքները վերացնելու նպատակով:

«Մենք նաև ներքին մարտահրավերներ ունենք: Դեռևս չենք կարողացել ստեղծել ժողովրդավարական քաղաքացիական հասարակություն, չի վերացվել կոռուպցիան: Սփյուռքահայերն աստիճանաբար կորցնում են մայրենի լեզուն, փակվում են հայկական դպրոցները, դառնում են անկազմակերպ», - նշել է նախարարը:

Նրա խոսքերով՝ եկել է ժամանակը համախմբվելու համազգային խնդիրների լուծման և նպատակների հասնելու շուրջ: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է բարձրաձայնի Ղարաբաղի արդար դիրքորոշման, ղարաբաղյան հակամարտության մասին, և այս տեսանկյունից մենք դեռ շատ բան ունենք անելու», - ասել է Հակոբյանը:

«Մենք խոսում ենք ցեղասպանության մասին, սակայն չենք խոսում ցեղասպանության հետևանքների մասին, և այն շարունակվում է հիմա, մասնավորապես՝ փակ սահմանների պատճառով, և մամուլը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցերին», - ընդգծել է նախարարը:

Այլ կարևորագույն հարցերի թվում նա նշել է սփյուռքում հայոց լեզվի, մշակույթի և ազգային արժեքների պահպանումը:

Միջոցառման ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ներկաներին հղել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի օրհնության խոսքը:

«Ադրբեջանը մեզ տեղեկատվական պատերազմ է հայտարարել, և դուք՝ որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեսանելի և անտեսանելի պատերազմի զինվորներն եք», - հայտարարել է արքեպիսկոպոսը: Նրա խոսքերով՝ Ղարաբաղը տարածքային կորուստներ է կրել, սակայն կան նաև ձեռքբերումներ:

«Աշխարհում իրական արդարության տարածումը մեր առաջնահերթ խնդիրն է: Ձեր շնորհիվ մենք պետք է ճեղքենք ներկա շրջափակումը և արդար դիրքորոշումը հասցնենք ողջ աշխարհին՝ ի պատասխան հակառակորդի կողմից շարունակվող հակահայկական գործողությունների», - ասել է նա՝ դիմելով կոնֆերանսին մասնակցող լրագրողներին:

Միջոցառման բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ խորհրդարանի և կառավարության անդամներ, պետական հաստատությունների և գերատեսչությունների աշխատակիցներ, հանրապետության մտավորականության ներկայացուցիչներ:

Կոնֆերանսին, որը տևելու է մինչև հոկտեմբերի 16-ը, մասնակցում է 27 երկիր ներկայացնող շուրջ 200 լրագրող, որոնց թվում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Արգենտինան, Բելառուսը, Բուլղարիան, Կանադան, Սիրիան:

Քննարկման հիմնական թեման կլինի Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ների ներկա իրավիճակը, ինչպես նաև ԶԼՄ-ների ոլորտում գոյություն ունեցող խնդիրները: Կոնֆերանսի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, ԶԼՄ-ների համահայկական ասոցիացիան և Հայաստանի ժուռնալիստների միությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։