484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ռեկտորի և ուսանողների հետ
17:25
08 Հոկտեմբերի 2010

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի և ուսանողների հետ, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով ապագա դիվանագետներին` վարչապետը նշել է, որ նրանց ծանոթությունն արցախյան ներկա իրողություններին օգտակար կլինի հետագա գործունեության ընթացքում:

«ԼՂՀ և ՀՀ առջև ծառացած ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական բնույթի խնդիրների լուծումը մեծապես կախված է նաև հայ դիվանագիտության ջանքերից»,- ընդգծեց  Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում հնչած հարցերին ի պատասխան` վարչապետը անդրադարձել է ԼՂՀ տնտեսության ներկա վիճակին, պետբյուջեի ձևավորման յուրահատկություններին, իրականացվող պետական ծրագրերին: Մասնավորապես, մեկնաբանվեցին այն քայլերը, որ Արցախի կառավարության կողմից կատարվում են էներգետիկայի, բնակարանաշինության և զբոսաշրջության ոլորտներում:

Հարությունյանի խոսքով` ներկայումս ԼՂՀ-ում առկա է բավականին բարենպաստ հարկային դաշտ, բացառված են կոռուպցիոն երևույթները` փաստեր, որ կարող են գրավել արտասահմանյան ներդրողներին:

Հանդիպման ժամանակ ռեկտոր Վ.Գաբրիելյանը տեղեկություններ հաղորդեց նոր ստեղծված դիվանագիտական դպրոցի մասին և հստակեցրեց հարցերի այն շրջանակը, որով պետք է զբաղվեն երիտասարդ մասնագետները` ի նպաստ Արցախի զորացման: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։