484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Արևելյան մենամարտերի միջազգային մրցաշար է տեղի ունեցել Ստեփանակերտում
14:28
06 Հոկտեմբերի 2010

Արևելյան մենամարտերի միջազգային մրցաշարն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ինչպես Ստեփանակերտից տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, մրցաշարի բացմանը ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության այլ պաշտոնատար անձիք, Ստեփանակերտի բնակիչները։

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի արևելյան մենամարտերի 20 չեմպիոններ՝ այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են սանդա-ուշուն, կիկբոքսինգը և բռնցքամարտը։

Միջոցառումների ընթացքում ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը հայտարարեց, որ Ղարաբաղի ավանդական ուշուի ֆեդերացիան և Սպորտի պետական կոմիտեն մշակել և իրականացրել են հանրապետությունում  տվյալ մարզաձևերի զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև մրցույթներ են կազմակերպել։

«Ղարաբաղի մարզիկները բազմիցս մասնակցել են Հայաստանի առաջնություններին և միջազգային մրցությների՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով։ 2010թ.-ի մարտին ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Դավիթ Գրիգորյանը թուրքական  Անթալիայում մասնակցելով Ուշուի եվրոպայի առաջնությանը, իր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել»,- նշեց Հովսեփյանը։

ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Դոնարա Գաբրիելյանն իր հերթին հայտնեց, որ ներկա մրցաշարը կապացուցի ներկաներին, որ «ուժի մեջ էլ գեղեցկություն կա, իսկ հաղթել պետք է միայն ռինգում և երբեք պետք չէ զենք վերցնել ինչ-որ բան ապացուցելու համար»։

Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտի օրվան նվիրված Արևելյան մենամարտերի միջազգային մրցաշարը կազմակերպվել է ԼՂՀ  ավանդական ուշուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։
10:25
12 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։