486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը շնորհավորել է ուսուցիչներին
12:43
05 Հոկտեմբերի 2010

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Հահակյանը երեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել հանրապետությունում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ 

«Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ եւ սրտի խորքից բխող ջերմ խոսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ հղում բոլորիդ»,- ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ղարաբաղյան պետության ղեկավարի ուղերձում։

Ուղերձում նշվում է, որ մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ուսուցչի ուսերին: «Դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, ովքեր հերոսական Արցախի ապագան են ու վաղվա տերը: Այդ ապագան մեծապես կախված է նաև ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից, նրանից, թե ինչպես եք դուք այսօր իրականացնում այդ չափազանց կարևոր առաքելությունը»,- ասվում է ուղերձում։

«Մեր ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր հասարակության կյանքում: Եվ դրանով է պայմանավորված, որ Արցախի իշխանությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում ուսուցիչների համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու, կրթության որակը բարձրացնելու, ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք, այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ»,- ասվում է փաստաթղթում։

«Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի նախագահի շնորհավորական ուղերձում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: