480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի «Մՙեսրոպ Մաշտոց» համալսարանը և Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանը համագործակցության պայմանագիր են ստորագրել
13:53
01 Հոկտեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ղարաբաղի «Մեսրոպ Մաշտոց»  համալսարանը և Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանը համագործակցության պայմանագիր են ստորագրել՝ սեպտեմբերի 23-24-ը Դոնի Ռոստովում կայացած «Կովկասը մեր ընդհանուր տունն է» միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովի շրջանակներում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, չճանաչված պետության համալսարանի հետ պայմանագիր ստորագրելը դժվար և քաջ որոշում է, և դա խոսում է այն մասին, որ «գիտությունը քաղաքականությունից դուրս է»։

«Դասախոսների վերապատրաստման, ուսանողների փոխանակման և համատեղ գիտաժողովներ կազմակերպելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել»,- հայտնեց Գաբրիելյանը։

Համալսարանի ռեկտորի կողմից՝ Լեռնային Ղարաբաղում «Կովկասը մեր ընդհանուր տունն է» երրորդ գիտագործնական համաժողովն անցկացնելու մասին առաջարկը դրական ընդունվեց համաժողովի մասնակիցների կողմից։

«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտորը և գիտական մասով պրոռեկտորը ոչ միայն մասնակցել և ելույթ են ունեցել համաժողովին, այլ նաև հանդիպել են Դոնի Ռոստովում բնակվող հայերի հետ։

Համաժողովի շրջանակներում անցկացվել են հինգերորդ Ժդանովյան ընթերցումները, որոնց ընթացքում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկու դասախոսների գիտական աշխատանքները պատվավոր դիպլոմների են արժանացել։

Համաժողովին մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնավարության ակտիվիստներն ու առաջնորդները, ազգային համայնքների, խորհրդարանի, պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գիտնականները։ Համաժողովին հրավիրված էին Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդ գիտնականները, բայց դրան չեն մասնակցել։

Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ սպորտի. տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարարութունը, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, Ռուսաստանի երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհուրդը և մի շարք գիտական կառույցներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն: