486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել Նյու Յորքում
19:42
30 Սեպտեմբերի 2010

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի գործնական այցի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանին հետ, հինգշաբթի հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում է նաև ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը։ Խորհրդարանական պատվիրակությունն ուղեկցում է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Նազարյանը ներկայացրել է վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում  կայացած քննարկումները։

Այնուհետև ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ Արցախի պատվիրակությունը մասնակցեց տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը` նվիրված ՀՀ անկախության հռչակման տարեդարձին:

Շնորհավորելով հանդիսության մասնակիցներին տոնի առթիվ՝  Արցախի խորհրդարանի նախագահը կարևորեց երկու հայկական հանրապետությունների վաստակած անկախության արժեքը և շեշտեց Սփյուռքի  դերակատարությունն այն ամրապնդելու գործում:

Նույն օրը երեկոյան Արցախի խորհրդարանի նախագահի պատվին հայտնի բարերար Անդրեաս Ռուբյանի կողմից  կազմակերպվել է ընդունելություն, որին մասնակցել են տեղի հայ համայնքի հոգևոր, քաղաքական ու հանրային գործիչներ:

Ազգային ժողովի նախագահը, դիմելով ներկաներին` կոչ արեց շարունակել հայրենիքին ցուցաբերվող աջակցությունը և ակտիվորեն մասնակցել նոյեմբերին սպասվող համահայկական հանգանակությանը։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդարան, որտեղ նրանց ընդունեց թեմի առաջնորդ  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Այնուհետեւ պատվիրակությունն այցելեց նաև Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդարան և հանդիպեց առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ։

Առաջնորդարաններ կատարած այցելությունների ժամանակ, որոնց մասնակցում էր նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, քննարկվել են համազգային նշանակության խնդիրներ  և դրանց շուրջ հայության բոլոր հատվածների ներուժի կենտրոնացման անհրաժեշտության հարցը:

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ պատվիրակությունն այցելեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն և հանդիպեց դեսպան Թաթուլ Մարգարյանի և դեսպանատան դիվանագիտական կազմի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂՀ պատվիրակության վաշինգտոնյան այցելության ծրագրի հետ կապված հարցեր և երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական կառույցների համագործակցությունը խորացնելու հեռանկարներն ու խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

Հանդիպմանը հրավիրված էր նաեւ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Դենիս Փափազյանը, որն իր խոսքում անդրադարձ կատարեց Արցախի անկախության միջազգային ընկալմանը:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի  պատվիրակությունը Նյու Յորքից Վաշինգտոն է մեկնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: