484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է դաշտային առաքելություններ իրականացնել Ղարաբաղում միայն ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ. հայկական ընդդիմություն
12:19
14 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ կարող է դաշտային առաքելություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում միայն ԼՂՀ իշխանույթունների թույլտվությամբ, ասվում է ըննդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունում։

2010 թվականի սեպտեմբերի 6-ի իրենց հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում ԵԱՀԿ ՄԽ առաքելություն ուղղելու մասին պայմանավորվածությանը կողմերը հասել են մի քանի շաբաթ առաջ։

«Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների վերաբերյալ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում դաշտային առաքելություն իրականացնելուն»,- ասվում է հայտարարությունում։

Հայկական ընդդիմության կարծիքով, նման առաքելություն կարելի է իրականացնել միայն ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ։

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին թույլ տալ նմանատիպ առաքելությունների անցկացումը միայն այն դեպքում, եթե առաքելությունը տարածվի նաև Ադրբեջանի զավթած տարածքների վրա։

«Հայաստանն իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և ապահովի ԵԱՀԿ ՄԽ դրական պատասխանը Հայաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ համաձայն Ադրբեջանի կողմից Լեռնային զավթած ԼՂ տարածքների վերաբերյալ արված հայտարարությունների»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության համաձայն, այդ քայլով համանախագահները նաև ցանկացել են ցույց տալ կողմերին, որ 1994 թվականին ստորագրած հրադադարը պետք է խստորեն պահպանել։ Սկսած 2001 թվականի նոյեմբերից՝ սա առաջին դեպքն է, երբ համանախագահները հատել են շփման գիծը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։