482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի պաշտպանության բանակը կտրականապես հերքում է ղարաբաղցի զինվորին գերի վերցնելու մասին տեղեկատվությունը
11:11
14 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքում է Բաքվում տարածված լուրը՝ ղարաբաղցի զինծառայողին գերի վերցնելու վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 13-ին լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսարևելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորոբաժանումների կողմից:

«Տարածված լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,- հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, նման միջադեպ չի արձանագրվել նաև հայ ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով:

«Այս ապատեղեկատվությունը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում է կեղծ և ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թյուր կարծիք ստեղծել միջազգային հանրության շրջանում, և արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։
13:04
16 Մայիսի 2017
Դավիթ Բաբայան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ադեկվատ կերպով արձագանքի այսպիսի երևույթներին
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ադրբեջանի երեկվա սադրանքը։

10:37
16 Մայիսի 2017
Հակառակորդը կիրառել է ականանետ և հաստոցավոր նռնականետ
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը։