483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
19:56
06 Սեպտեմբերի 2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում քննարկել են շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ են արել ամրապնդել փոխզիջման մթնոլորտը:

«Համանախագահները սեպտեմբերի 6-10-ը կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ և կքննարկեն լրացուցիչ ջանքերը, որոնք անհրաժեշտ են հաշտության կարգի ամրապնդմանը, երկկողմանի փոխզիջման մթնոլորտի խրախուսմանը, և կհամաձայնեցնեն հետագա գործողությունները»,- ասվում է ԵԱՀԿ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Համանախագահները խստորեն քննադատել են ցանկացած բռնություն և ցավակցություն են հայտնել մարդկային զոհերի առնչությամբ, ինչպես նաև հիշեցրել են Ալմաթիում երկու երկրների նախարարների հայտարարություններն այն մասին, որ հատկապես ուժի գործածումն է ներկա իրավիճակին հասցրել և դրա հետագա կիրառումը կբարդացնի իրավիճակը և կարող է միայն տառապանքների, ավերածությունների և հակամարտության ու թնամանքի շարունակության հանգեցնել:

Սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում համանախագահները կայցելեն Վաշինգտոն, այնուհետև Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողասրահներում երկու կողմերի հետ աշխատելու համար:

Սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կվերադառնան Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում տիրող իրավիճակը և հակամարտության կարգավորման՝ կողմերի ավելի վաղ համաձայնեցրած սկզբունքները քննարկելու համար:

Բարձր որակավորում ունեցող փորձագետների խումբը, ներառյալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները, ենթադրաբար, կուղեկցի համանախագաներին իրենց առաքելության ընթացքում, որն առաջին միջազգային առաքելությունը կլինի այդ տարածքում 2005թ.-ի ԵԱՀԿ փաստահավաքի խմբի առաքելությունից հետո:

Այնուհետև համանախագահները կներկայացնեն Վիեննայում կայացած առաքելության արդյունքների վերաբերյալ  իրենց դիտարկումները: Կներկայացնեն ԵԱՀԿ մշտական խորհրդի գործունեության մասին իրենց տարեկան զեկույցը և կսկսեն ակտիվորեն պատրաստվել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին: 

«Ինտենսիվ գործունեության ժամանակահատվածում համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զսպվածություն ցուցաբերել, որպեսզի անեն հնարավոր ամեն ինչ առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ փոխզիջման ոգին ամրապնդելու համար, զերծ մնան բացասական բնույթի հանրային հայտարարություններից, ինչպես նաև համոզիչ քաղաքական կամք ցուցաբերեն լուրջ երկխոսություն սկսելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց: