486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը կարևորում է Հայ Կաթողիկե եկեղեցու դերը Սփյուռքում
13:37
24 Օգոստոսի 2010

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորում է Հայ Կաթողիկե եկեղեցու դերը Սփյուռքում և հատկապես Լիբանանում հայկական մշակութային և կրթական օջախների պահպանման գործում, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Գտնվելով Բեյրութում՝ Սահակյանն այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան և հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների և հայ համայնքի մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է Սփյուռքի տարբեր հատվածների հետ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը` ընդգծելով հաճախակի փոխայցելությունների նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչների ընդգրկմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին: 

Նույն օրը տեղի է ունեցել երկրի ղեկավարի մամուլի ասուլիսը լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում արծարծվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Արմենյանի և մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` նշելով, որ այդ գործընթացում ակնկալում է լիբանանահայ համայնքի մասնակցության էլ ավելի ակտիվացումը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մերձավոր Արևլքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում: