482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը «Տնջրե» երաժշտական փառատոնը երկրի գլխավոր իրադարձություն է համարում
13:17
30 Հուլիսի 2010

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Տնջրե» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների հետ հանդիպման ընթացքում այն համարել է նշանակալի իրադարձություն հանրապետության կյանքում, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահը կարևորել է նման միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով նշանակալի իրադարձություն ինչպես հանրապետության կյանքում, այնպես էլ տարբեր երկրների հետ մշակութային կապերի ստեղծման ու ամրապնդման գործում:

Բակո Սահակյանը նշել է, որ մշակութային ոլորտը հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկն է և Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկն է:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

«Տնջրե» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է Լեռնային Ղարաբաղում հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը։ Միջոցառմանը մասնակցում են երաժիշտներ Լատվիայից, Լիտվայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։

Փառատոնը բացվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մենահամերգով, իսկ գալա-համերգին համատեղ ծրագրով հանդես կգան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Արցախի կամերային նվագախումբը։
 
Փառատոնի վերջին համերգը, որը նվիրված կլինի Գանձասար վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին, կանցկացվի օգոստոսի 2-ին՝ Գանձասարի վանքում։

«Տնջրե» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ԼՂՀ կառավարության և «Բեյզ Մեթլզ» մետաղագործական ընկերության, մի շարք պետական և մասնավոր կառույցների օժանդակությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն: