+20
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում ձևավորվել է Քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմը
17:33
27 Հուլիսի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությունը երեքշաբթի հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունել պետական կառավարման հաստատության՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) աշխատակազմի ստեղծման մասին:

Ավելի վաղ Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ Դմիտրի Ադբաշյանը նշանակվել էր ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնում: Ադբաշյանը ավիացիայի ոլորտում ամենահեղինակավոր հայ մասնագետներից մեկն է:

Նիստի ընթացքում հաստատվել են վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը:

Մեկ այլ որոշմամբ՝ ստեղծվել է «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը ղեկավարում է ՔԱՎ-ն:

Ղարաբաղում ավարտվում են Ստեփանակերտի նոր օդանավակայանի կառուցման աշխատանքները: Առաջին չվերթերը կարող են իրականացվել արդեն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբից օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթները, սակայն օդանավակայանը կառուցվում է՝ հաշվի առնելով այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու հեռանկարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։