478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզեր չկան. տեսչություն
14:34
23 Հուլիսի 2010

Լեռնային Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի գլխաքանակ չկա, նախօրեին ԼՂՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության պետական տեսչության պետ Տիգրան Առուստամյանը։

Ըստ նրա՝ ընթացիկ տարում հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի վիրուսի մի քանի բռնկում է գրանցվել, սակայն այն կանխելու նպատակով ժամանակին իրականացվել են բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները։

 «Առաջին դեպքը տեղի է ունեցել մարտին ԼՂՀ Շուշիի շրջանում, երկրորդը՝ հունիսին հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Վերջերս աֆրիկյան ժանտախտի նոր դեպք է գրանցվել ԼՂՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում»,- տեղեկացրեց Առուսամյանը։

Տեսչության ղեկավարը հայտնեց, որ խոզերի ախտահարված գլխաքանակը ոչնչացվել է, և ներկայումս վիրուսի տարածման վտանգ չկա։

«Վիրուսի հիմնական աղբյուրը հենց վարակված կենդանիներն են, սակայն պոտենցիալ աղբյուր կարող է լինել նաև մսամթերքը, որը բերվել են վիրուսի օջախից»,- նշեց Առուստամյանը։

Առուստամյանը հայտնեց, որ չնայած հիվանդության բռնկման վտանգին, ներկայումս հանրապետությունում հիվանդ խոզերի գլխաքանակ գոյություն չունի։

Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։