480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում «Ասպետ» ռազմամարզական ճամբար է բացվել
16:09
21 Հուլիսի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ճամբարի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ պաշտոնատար այլ անձինք:

Ճամբարը նախատեսված է հանրապետության բոլոր դպրոցների նախազորակոչային տարիքի բոլոր պատանիների համար: Այն գործելու է երեք հերթափոխով՝ յուրաքանչյուրը 200 պատանու մասնակցությամբ:

«Ասպետ» ռազմամարզական ճամբարի պետ Վահրամ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջին փուլում ներառված են Ստեփանակերտի դպրոցները, երկրորդում՝ Մարտունու, Հադրութի և Շուշիի դպրոցները, ճամբարի երրորդ փուլում՝ ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի և Քարվաճարի դպրոցները:

«Տասը օրվա ընթացքում երեխաները կծանոթանան բանակային առօրյայի հետ: Նրանք մոտիկից կծանոթանան ճամբարի կողքին տեղակայված զորամասի առօրյայի, ռազմական տեխնիկայի հետ: Երիտասադրենը կկրակեն մարտական  փամփուշտներով, կլինեն տարատեսակ ռազմակիրառական միջոցառումներ, կկազմակերպվեն էքսկուրսիաներ: Այս տարի նորամուծություն է արվել. կազմակերպվելու է քայլերթ՝ երգի կատարմամբ և ամեն դասակին նշանաբաններ են տրվել», -  ասաց Հակոբյանը:

Դիմելով ճամբարի մասնակիցներին՝ ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը հայտարարել է, որ այսօր ձևավորվում են ապագա զինվորները: «Դա նշանակում է, որ դուք, մասնակցելով այս միջոցառումներին, կոփվում եք և դառնում եք մեր Հայրենիքի ապագա պաշտպանները», - ասաց Խաչատրյանը:

Մերձավոր Արևելքի երկրներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանն իր հերթին հայտարարեց, որ իր առջև մի ողջ սպայական կազմ է տեսնում: «Մենք պետք է համախմբենք և պաշտպանենք մեր հողը մինչև արյան վերջին կաթիլը», - ասաց նա:

«Ասպետ» ռազմամարզական ճամբարը Լեռնային Ղարաբաղում կազմակերպվում է արդեն երրորդ անգամ՝ ԼՂՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների համատեղ ջանքերով:

Այս տարի իրենց ղարաբաղցի հասակակիցներին միացել են նաև 11 լիբանանահայ պատանիներ: Ճամբարի կազմակերպիչները համոզված են, որ սփյուռքից մասնակիցների աշխարհագրությունը ապագայում կընդլայնվի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։