482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչման բոլոր հիմքերն ունի. ղարաբաղցի պատգամավոր
18:10
20 Հուլիսի 2010

Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչման համար բոլոր հիմքերն ունի, երեքշաբթի Ստեփանակերտում  լրագրողներին ասաց ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ մի քանի աղբյուրների համաձայն՝ հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Հաագայի Միջազգային դատարանը կհրապարակի Կոսովոյի անկախության հռչակման օրինականության հարցով խորհրդակցական եզրակացությունը։

«Ի տարբերություն Դատարանի որոշումների՝ խորհրդակցական եզրակացությունները պարտադիր ուժ չունեն, սակայն դրանք կարող են քաղաքական հետևանքների հանգեցնել։ Դատարանն, ամենայն հավանականությամբ, դրական պատասխան կտա հետևյալ հարցին. «Արդյոք միջազգային իրավունքների նորմերին համապատասխանու՞մ է Կոսովոյի ինքնավարության ժամանակավոր ինստիտուտների կողմից անկախության միակողմանի հռչակումը»՝ պատճառաբանելով, որ Կոսովոյի համար անկախությունը միակ հնարավոր ելքն էր  իրավիճակից, որը սպառնում էր կոսովցի ալբանացիների էթնիկ զտմամբ և ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապակայունացմամբ։ Միաժամանակ, հավանաբար, կնշվի, որ Կոսովոն նախադեպ չէ, և նրա օրինակը չի տարածվում այլ նման հակամարտությունների վրա»,- նշեց Պետրոսյանը։

«Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը, որն իր անկախությունը հռչակեց 1991թ.-ին՝ այդ ժամանակ գործող խորհրդային օրենքներին և միջազգային իրավունքների նորմերին խիստ համապատսխան, ողջ 70 տարի ստիպողաբար գտնվելով Ադրբեջանական  ԽՍՀ կազմում, իր վրա զգացել է այդ հանրապետության իշխանությունների կողմից վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունն ու էթնիկ խտրականությունը։ Իսկ էթնիկ զտումների և բաց ագրեսիայի տարիներին, որը  պատերազմի հանգեցրեց (1990-1994թթ.), Լեռնային Ղարաբաղի և հարակից  տարածքների հայ բնակչությունը լիովին ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի առջև հայտնվեց»,- ասաց Պետրոսյանը։

Ղարաբաղցի պատգամավորը հայտարարեց, որ այլ կերպ ասած՝ ԼՂՀ-ն միջազգային ճանաչման բոլոր հիմքերն ունի, առավել ևս, որ այսօր ևս պաշտոնական Բաքուն միջազգային հանրության աչքի առջև, բացահայտ սպառնում է ղարաբաղցի հայերին ֆիզիկական հաշվեհարդարով և շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ կերպ խախտելով փխրուն խաղաղությունը և տարածաշրջանի կայունությունը։

Նրա խոսքերով՝ ամենևեին էլ պատահական չէ, որ Հաագայի Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացության հրապարակման նախօրեին Ադրբեջանում նկատվում է իրարանցում և որոշակի խուճապ, մասնավորապես, հրատարակման են պատրաստվում բարձր մակարդակով պատվիրված և զուտ քարոզչական նպատակներ հետապնդող գրքեր:

«Մինչդեռ օրերս Ալմաթիում ԵԱՀԿ ղարաբաղյան խնդրով Մինսկի խմբի համանախագահները հստակ հայտարարեցին ադրբեջանական կողմի ապակառուցողականության մասին՝ նշելով, որ չի կարելի ընտրովի մոտենալ միջազգային սկզբունքներին: Կազդի՞ դա Ադրբեջանի՝ ցինիկաբար տարածքային ամբողջականության սկզբունքը շահարկող իշխանությունների վրա: Ի վերջո, կհակվի՞, արդյոք, պաշտոնական Բաքուն դեպի կառուցողական հուն:  Կարծում եմ, որ դեռևս վաղ է այդ մասին խոսել»,- ամփոփեց Պետրոսյանը:   --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն: