486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Լարվածությունը պահպանվում է. Ռադիոմոնիտորինգ
14:04
28 Հունիսի 2010

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հերթական սրացումը ստիպեց քաղաքագետներին կրկին ուշադրությունը սևեռել տարածաշրջանին: Սերգեյ Մարկեդոնովի մեկնաբանությունը.

- Ղրղզստանի ներքաղաքական ճգնաժամի և Կենտրոնական Ասիայում երկրորդ Աֆղանստանի առաջացման սպառնալիքի ֆոնի ներքո Մեծ Կովկասում տիրող իրավիճակը շատերի համար կորցրել է իր սրությունը: Միաժամանակ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ Կովկասը հանգստություն միայն երազում է տեսնում: 2010 թ.-ի հունիսյան մի քանի օրերի ընթացքում կտրուկ աճեց հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում, որը Բաքվում և Երևանում վաղուց արդեն ճակատային գիծ են կոչում, հրադադարի ռեժիմի խախտման թիվը:

Ինչպես միշտ, Ադրբեջանն ու Հայաստանը հանդես եկան իրադարձության տարբեր մեկնաբանություններով` միմյանց վրա մեղադրանքների տարափ թափելով: Հունիսի 18-21-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացն արդյունավետ չէ: ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուցվանից հիշեցնում է հայտնի մուլտհերոսի, որը բոլորին կոչ է անում «համերաշխ ապրել»: Տպավորություն է ստեղծվում, թե միջնորդները փորձում են ժամանակից առաջ անցնել` չլուծելով կողմերի վստահության հետ կապված խնդիրները, չապահովելով նոր պատերազմի անհնարինության իրավաբանորեն պարտադրող մեխանիզմներ և պատերազմ հրահրելու բարոյական և քաղաքական պատասխանատվություն: Ինչպես ասում են` սայլը ձիուց առաջ է ընկել:

Ներկայիս իրավիճակը ցույց տվեց հունիսի 18-21-ը տեղի ունեցած միջադեպերի կանխարգելման համար միջազգային համագործակցության մեխանիզմների անկատարությունը: Եվ այսօր Մոսկվան և Վաշինգտոնը չէին ցանկանա բարձրացնել ղարաբաղյան ուղղությամբ տարվող խաղի խաղադրույքները: Մոսկվան առանց այդ էլ շատ խնդիրներ ունի Մեծ Կովկասի այլ կետերում, այդ թվում նաև Հյուսիսային Կովկասում: Իսկ ԱՄՆ-ն մխրճվել է մեծ Մերձավոր Արևելքի` Իրանից, Իրաքից և Աֆղանստանից մինչև Թուրքիայի, Պաղեստի և Իսրայելի հետ կապված խնդիրների մեջ:

Սակայն այստեղ էլ երկու կողմերը կամքի պակաս ունեն` ընդհանուր վարքագիծ մշակելու համար: Եթե երկու մայրաքաղաքներն էլ միասնական կերպով հասկացնեին, որ նոր պատերազմի ծավալումը չի բխում իրենց շահերից և կողմերին հստակ ազդակ փոխանցեին, ապա շատ հարցեր կարելի կլիներ փակել:

Ռադիո «Սվոբոդա/Սվոբոդնայա Եվրոպա» («Էխո Կավկազա» ծրագրից)

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: