484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը
10:47
22 Հունիսի 2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են հունիսի 18-ի գիշերը Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած միջադեպը։

Հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից զոհվել է չորս հոգի, ևս չորսը վիրավորվել են։ Ադրբեջանական  ջոկատայինները կրելով կորուստներ՝ դիմել են փախուստի:

«Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների զեկույցների, հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը շփման գծի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր կան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խստորեն դատապարտում են զենքի կիրառումը և ցավում անիմաստ զոհերի համար»,- ասվում է համանախագահների՝ ԵԱՀԿ կայքում տեղադրած հայտարարությունում։

Միջնորդները հայտարարում են, որ նմանատիպ միջադեպերը 1994 թվականին ստորագրած հրադադարի մասին պայմանագրի անընդունելի խախտում է և հակասում է զենքի կիրառման և դրա օգտագործման վտանգից զերծ մնալու՝ կողմերի պարտավորությանը։

Փաստաթղթում նշվում է այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելու նպատակով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո։

«Զինված ուժերի կիրառումը, մասնավորապես, այդպիսի պահի, կարող է դիտարկվել որպես խաղաղ գործընթացին վնասելու փորձ։ Հետևաբար, համանախագահները կոչ են անում կողմերին զսպվածություն դրսևորել գործողություններում և հրապարակային հայտարարություններում և սեփական բնակչությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի»,- նշվում է հայտարարությունում։

Համանախագահները կրկնում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության լուծման այլընտրանք գոյություն չունի, և որ պատերազմը չի կարող դիտարկվել որպես տարբերակ։

«Վերջիվերջո, կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ փոխգործակցել ԵԱՀԿ նախագահի գործող Անձնական ներկայացուցչի հետ և չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են խոչընդոտել նրա մոնիթորինգային գործունեությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։