486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Աշոտ Ղուլյանը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ է վերընտրվել
13:33
10 Հունիսի 2010

Աշոտ Ղուլյանը Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ է վերընտրվել հինգշաբթի տեղի ունեցած հինգերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ընթացքում։

Ղուլյանը գլխավորում է «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», որը մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրահամակարգով հավաքել է ընտրողների ձայների 28,6 տոկոսը։ Կուսակցությունը Ղարաբաղի 33-տեղանոց խորհրդարանում պատգամավորական հինգ տեղ է հավաքել  համամասնական ընտրակարգով և երկու տեղ՝ մեծամասնական ընտրակարգով։ 

Առաջին նիստը, ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխան, անցկացրել է տարիքով ամենամեծ պատգամավոր Արպատ Ավանեսյանը։

 «Մայիսի 23-ին արցախցիները հերթական անգամ դրսևորեցին քաղաքացիական բարձր դիրք՝ քվեարկելով երիտասարդ հանրապետության հզորության և բարեկեցության օգտին։ Ժողովուրդը ապացուցեց, որ Արցախն ընդունակ է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, և այս ուղին մեզ համար անդառնալի է»,- իր բացման խոսքում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ նորընտիր պատգամավորները պարտավոր են արդարացնել ժողովրդի բարձր վստահությունը։

Նոր խորհրդարանի աշխատանքն օրհնել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նիստի մասնակիցները ծափահարություններով են ողջունել խորհրդարանի շենքում գտնվող ֆրանսիացի պատգամավորներին։ Նորընտիր խորհրդարանականները երդման արարողություն են անցել, որի տեքստն ընթերցել է ժողովրդական ամենաերիտասարդ ընտրյալ Արսեն Միքայելյանը։

Լեռնային Ղարաբաղի հանրապետության՝ մայիսի 23-ին կայացած հինգերորդ գումարման խորհրդարանի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով վեցտոկոսանոց շեմը հաղթահարել են առաջադրված չորս կուսակցություններից երեքը՝ «Ազատ Հայրենիքը» (ձայների 46,4 տոկոս), «Արցախի դեմոկրատական կուսակցությունը» (28,6 տոկոս), ՀՅԴ (20,2 տոկոս)։ Նոր խորհրդարանում «Ազատ Հայրենիքը» կուսակցական ցուցակներով ստացել է 8 տեղ, «Արցախի դեմոկրատական կուսակցությունը»՝ 5 տեղ, Դաշնակցությունը՝ 4։ Մեծամասնական համակարգով անցած 6 թեկնածուներն առաջադրվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության ցուցակներով, երկուսը՝ «Արցախի դեմոկրատական կուսակցության» ցուցակներով, երկուսն էլ՝ ՀՅԴ-ի ցուցակներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում: