487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են նոր ազդակ հաղորդել ղարաբաղյան կարգավորմանը
15:22
07 Հունիսի 2010

ԵԱՀԿ Մինսկի խմգի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) մտադիր են նոր ազդակ հաղորդել ղարաբաղյան կարգավորման գործընթացին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Համանախագահները հունիսի 4-ին Վենետիկում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ընթացիկ փուլը: Քանի որ նմանատիպ հանդիպում նրանք անցկացրել են մայիսի 12-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Առաջիկայում համանախագհները կքննարկեն իրենց հետագա քայլերը` բանակցային գործընթացին նոր ազդակ հաղորդելու համար»,- ասվում է հունիսի 4-ին Վենետիկում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպումից հետո համանախագահների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է երկուշաբթի ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Մամեդյարովն ուրբաթ Վենետիկում կայացած բանակցությունների արդյունքներով ասել է լրագրողներին, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել աշխատանքը հակամարտության կարգավորման Մադրիդյան թարմացված սկզբունքների շուրջ, նշելով, որ դրանցում կան որոշ կետեր, որոնք ադրբեջանական կողմը առաջարկում է լրամշակել:

Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման` Մադրիդյան կոչված հիմնական սկզբունքները ներկայացվել են Հայաստանին և Ադրբեջանին՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից 2007 թվականի նոյեմբերին` Իսպանիայի մայրաքաղաքում: Իտալական Աքվիլա քաղաքում 2009 թվականի հուլիսին կայացած «մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ համանախագահ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասվում էր, մասնավորապես, որ բանակցությունների սեղանին են մնում Մադրիդյան սկզբունքները, և կոչ արեցին հնարավորինս ավարտել դրանց համաձայնեցման գործընթացը:

Ընթացիկ տարվա հունվարի 15-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացրեցին Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը, որոնց առնչությամբ կողմերը երկու շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնեին իրենց առաջարկությունները:

ՄԽ ռուս նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովն ընթացիկ տարվա ապրիլին` Երևանում համանախագահների և Հայաստանի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց, որ ներկայումս համաձայնեցվում են համանախագահների կողմից արված վերջին առաջարկությունները, և հայկական կողմը իր անհամաձայնությունը հայտնեց մադրիդյան թարմացված սկզբունքների որոշ կետերի վերաբերյալ:

Միաժամանակ Մերզլյակովը նշեց, որ համանախագահները չեն սրում իրավիճակը, քանի որ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր նկատվում նաև մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որոնք Հայաստանն ընդունում էր, բայց ոչ ամբողջությամբ:

Վենետիկում Մամեդյարովն ասաց նաև, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել թարմացված սկզբունքների հիման վրա, որպեսզի դուրս գա համաձայնեցված համապարփակ խաղաղ պայմանագրի վրա, և որ ադրբեջանական կողմը պատրաստ է հետագայում էլ հանդիպել, եթե հայկական կողմն անկեղծ ցանկություն ունենա առաջ շարժվելու:

Միաժամանակ նա նշեց, որ եթե հայկական կողմից հայեցակարգային որոշում լինի, ապա հարցը կարող է շարժվել տեղից:

Նա նշեց նաև, որ հասկանում է համանախագահների` բանակցային գործընթացի ակտիվացման ցանկությունը, քանի որ արդեն կա ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից պատրաստած փաստաթուղթ:
 
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։