481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները
17:51
27 Մայիսի 2010

Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել   հարևան Ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականության օգտին և հայտարարել է, որ չի ընդունում մայիսի 23-ին Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վրաստանի արտգործնախարարությունը հաստատում է իր միանշանակ աջակցությունը Ադրբեջանական հանրապետության ինքնիշխանությանը և տարածաշրջանային ամբողջականությանը և չի ընդունում, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները», որոնք անցկացվել են մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հինգշաբթի տարածած հայտարարությունում:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հակամարտության խաղաղ կարգավորման օգտին է հանդես եկել:

«Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում ընթացող խաղաղ բանակցություններն այլըտրանք չունեն, և գործընթացը պետք է միջազգային սյուբեկտների մասնակցությամբ շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ  հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ վերջնական լուծման համաձայնություն չլինի»,- նշվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: