486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, առաջատարը «Ազատ Հայրենիքն» է
10:44
25 Մայիսի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ԼՂՀ  5-րդ գումարման Ազգային  ժողովի`  մայիսի 23-ին կայացած ընտրությունների   քվեարկության նախնական արդյունքները։ Մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 67,8 տոկոս։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության սեփական թղթակիցը Ստեփանակերտից, նախնական արդյունքների համաձայն՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ  հայրենիք»  կուսակցության  համամասնական  ընտրացուցակի  օգտին  քվեարկել  է  քվեարկության  մասնակիցների  46, 4  տոկոսը,  Արցախի  ժողովրդավարական  կուսակցության օգտին` (խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ) 28,6  տոկոսը,   ՀՅԴ  Արցախի  ԿԿ-ի օգտին՝ (ցուցակում առաջինն Արմեն Սարգսյանն է)  20,2 տոկոս, Լեռնային  Ղարաբաղի  կոմկուսի օգտին՝ (առաջինը՝ Հրանտ Մելքումյան) 4.4  տոկոս: 

Նախորդ  գումարման խորհրդարանի    կազմից  մեծամասնական  ընտրակարգով  հաղթող  են  ճանաչվել,  մասնավորապես,   Մարատ Հասրաթյանը, Սերգեյ Ղազարյանը, Արամ Գրիգորյանը, Արսեն Միքայելյանը, Իվան Ավանեսյանը,  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը,  ԱԺ  նախագահի  տեղակալ  Ռուդիկ  Հյուսնունցը,    Գարիկ  Գրիգորյանը,     Արպատ  Ավանեսյանը,  Անդրանիկ  Սարգսյանը,    Զոյա  Լազարյանը,  Արմեն  Սարգսյանը, Գագիկ Օհանյանը, Վլադիմիր Քասյանը և Կամո Մարտիրոսյանը:

Ձայների քվերակության դիմում-բողոք է ստացվել միայն թիվ 9 ընտրատարածքից։ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով՝ այլ բողոքների բացակայության դեպքում ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն առաջիկա երկու օրվա ընթացքում։

Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խորհրդարանում 16 տեղ  հատկացված է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին, իսկ 17  տեղ՝  համամասնական կարգով ընտրվածներին:

Ցուցակում ներառվել էր ընդհանուր առմամբ 82 մարդ, պատգամավորության 40 թեկնածու առաջադրվել է մեծամասնական ընրակարկարգով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: