481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ճանաչման հարցը կավարտվի նրա ժողովրդի հաղթանակով. գերմանացի քաղաքագետ
13:27
24 Մայիսի 2010

Բեռլինի Ազատ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Հարտմուտ Էկելը (Hartmut Jackel) վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը նրա ժողովրդի հաղթանակով կավարտվի:

Էկելը Ղարաբաղում է գտնվում որպես խորհրդարանական ընտրությունների դիտորդ, որոնք անցել են ԼՂՀ-ում կիրակի օրը:

«Ես կարծում եմ, որ ճանաչման գործընթացը կշարունակվի, և ես վստահ եմ, որ այն կավարտվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հաղթանակով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրված հարցազրույցում ասաց փորձագետը:

Ըստ նրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ իր մեջ քաջություն չի գտել, որպեսզի Ղարաբաղը անկախ հանրապետություն ճանաչի: «Թեև Ղարաբաղը դեռ դիտարկվում է Ադրբեջանի սահմաններում, սակայն հաշվի առնելով այն, որ ժողովուրդն ինքորոշվել է և ունի իր պետությունն ու կառավարությունը, պետք էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- նշեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքի խախտումը համաշխարհային հիմնախնդիրներից մեկն է համարվում:

Գերմանացի քաղաքագետը նաև հիշեցրեց, որ համանման խնդիր գոյություն ուներ  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ավտոնոմիայի իրավունքով գերմանական հողերից մեկը Ֆրանսիայի կազմի մեջ մտավ, բայց Փարիզն իր մեջ ուժ գտավ դրանից  յոթ տարի անց հանրաքվե կազմակերպել, որի ընթացքում բնակչության բացարձակ մեծամասնությունը քվեարկեց Գերմանիայի հետ վերամիանալու օգտին:

«Ֆրանսիան հարգանքով վերաբերվեց ժողովրդի այդ ընտրությանը, որն առիթ դարձավ երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու համար»,- ասաց փորձագետը:

Էկելը նաև նշեց, որ ԼՂՀ-ն և Հայաստանը պետք է ամեն ինչ ձեռնարկեն՝ այս անորոշ իրավիճակին հակազդելու համար, աշխատեն բոլոր մակարդակներում, որպեսզի այլ երկրների հասարակություններին պարզաբանեն այդ խնդրի կարևորությունն ու էությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: