480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Օսեթիայի խորհրդարանի փոխխոսնակը հավատում է Ղարաբաղի շուտափույթ միջազգային ճանաչմանը
13:15
24 Մայիսի 2010

Հարավային Օսեթիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցոյտին, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կարծում է, որ Ղարաբաղը շուտով կճանաչվի միջազգային հանրության կողմից:

«Այս ընտրությունները վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ միայն ապրում է, այլև պատրաստ է աշխատանքի և պաշտպանության, և մոտ ժամանակներս մենք կդառնանք այն բանի վկան, որ ԼՂՀ-ն կճանաչվի համաշխարհային հանրության կողմից: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, դրա վառ ապացույցն է»,- ասաց Ձիցոյտին «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընրտությունների ժամանակ, ըստ նախնական տվյալների, քվեարկել է ընտրողների 70,11 տոկոսը:

Համամասնական համակարգով ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը (վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ),  Արցախի դեմոկրատական կուսակցությունը (խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ՝ Հրանտ Մելքումյան), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ցուցակում առաջինը Արմեն Սարգսյանն է):  Ցուցակում ներառվել էր ընդհանուր առմամբ 82 մարդ, պատգամավորության 40 թեկնածու առաջադրվել է մեծամասնական ընրակարկարգով:

Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խորհրդարանում 16 տեղ  հատկացված է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին, իսկ 17  տեղ՝  համամասնական կարգով ընտրվածներին:

Ըստ նախնական տվյալների՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների տվյալներով առաջատարն է՝ հավաքելով 45,8 տոկոս (17537) ձայն: -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։