484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ընտրությունները ժողովրդավարական և թափանցիկ են եղել. իրանցի դիտորդներ
12:59
24 Մայիսի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները թափանցիկ և ժողովրդավարական են եղել, ասաց իրանցի դիտորդ, Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ, դոկտոր Ռուբիկ Սարդարյանը՝ ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության եզրակացությունը ընտրությունների վերաբերյալ:

«Խորհրդարանական ընտրությունները լավ մակարդակով են անցել»,- ասաց նա:

Սարդարյանը նաև հայտնեց, որ իրանական դիտորդներն այցելել են Հադրութի և Ասկերանի և Ստեփանակերտի մի շարք տեղամասեր:

«Վստահված անձանց կողմից խախտումների մասին հաղորդագրությունններ չենք ստացել»,- ասաց նա:

Ըստ դիտորդի՝ ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունները կարևոր են Ղարաբաղի քաղաքացիների վստահությունն ապահովելու տեսակետից:

Ըստ նախնական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 70,11 տոկոս ընտրող է քվեարկել: Ընտրություններին մասնակցել է 66 919 ընտրող՝ 95303 ընտրազանգվածից:

Համամասնական համակարգով ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը (վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ),  Արցախի դեմոկրատական կուսակցությունը (խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ՝ Հրանտ Մելքումյան), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ցուցակում առաջինը Արմեն Սարգսյանն է):  Ցուցակում ներառվել էր ընդհանուր առմամբ 82 մարդ, պատգամավորության 40 թեկնածու առաջադրվել է մեծամասնական ընրակարկարգով:

Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խորհրդարանում 16 տեղ  հատկացված է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին, իսկ 17  տեղ՝  համամասնական կարգով ընտրվածներին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։