482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ընտրությունները լեգիտիմ, ազատ և թափանցիկ են եղել. գերմանացի քաղաքագետ
12:34
24 Մայիսի 2010

Ղարաբաղի ընտրությունները լեգիտիմ, ազատ և թափանսիկ են եղել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Բեռլինի Ազատ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Հարտմուտ Էկելը (Hartmut Jackel):

«Ընտրությունները շատ ակտիվ էին, որոշ երկրներում, անգամ ԱՄՆ-ում նման տոկոսով մասնակցություն գոյություն չունի»,- ասաց Էկելն՝ ավելացնելով, որ ընտրական գործընթացը շատ լավ էր կազմակերպված:

Կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընրտությունների ժամանակ, ըստ նախնական տվյալների, քվեարկել է ընտրողների 70,11 տոկոսը:

Համամասնական համակարգով ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը (վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ),  Արցախի դեմոկրատական կուսակցությունը (խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ՝ Հրանտ Մելքումյան), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ցուցակում առաջինը Արմեն Սարգսյանն է):  Ցուցակում ներառվել էր ընդհանուր առմամբ 82 մարդ, պատգամավորության 40 թեկնածու առաջադրվել է մեծամասնական ընրակարկարգով:

Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խորհրդարանում 16 տեղ  հատկացված է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին, իսկ 17  տեղ՝  համամասնական կարգով ընտրվածներին:

Ըստ նախնական տվյալների՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների տվյալներով առաջատարն է՝ հավաքելով 45,8 տոկոս (17537) ձայն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել: