480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս դիտորդները Ղարաբաղի ընտրությունները միջազգային չափանիշներին լիովին համապատասխան են ճանաչել
12:09
24 Մայիսի 2010

Ռուս դիտորդները Ղարաբաղի ընտրությունները լեգիտիմ, ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ԼՂՀ Ընտրական օրնեսգրքին և միջազգային բոլոր բարձր չափանիշներին համապատասխան են ճանաչել, ասվում է ռուսական դիտորդական առաքելության հայտարարությունում:

«Ընտրություններն անցել են իրավահավասար քաղաքական մրցակցության պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրե Արեշևը:

Ըստ նրա՝ անցած քվեարկության բոլոր փուլերը ռուսական առաքելության կողմից դրական են գնահատվել: Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և ժողովրդավարական հասարակության զարգացման էական առաընթացի է հասել:

Ռուս դիտորդների առաքելությունն ընդգծել է անցած ընտրությունների կարևոր նշանակությունը այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի համատեքստում՝ հայտնելով, որ կձգտի միջազգային հանրությանը տեղեկացնել ընտրությունների արդյունքների մասին:

Առաքելությունը դիմում է ՄԱԿ-ի անդամ պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ արդյունքներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների ճանաչման վերաբերյալ քայլեր ձեռնարկել:

Կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընրտությունների ժամանակ, ըստ նախնական տվյալների, քվեարկել է ընտրողների 70,11 տոկոսը:

Համամասնական համակարգով ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը (վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ),  Արցախի դեմոկրատական կուսակցությունը (խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ՝ Հրանտ Մելքումյան), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ցուցակում առաջինը Արմեն Սարգսյանն է):  Ցուցակում ներառվել էր ընդհանուր առմամբ 82 մարդ, պատգամավորության 40 թեկնածու առաջադրվել է մեծամասնական ընրակարկարգով:

Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խորհրդարանում 16 տեղ  հատկացված է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին, իսկ 17  տեղ՝  համամասնական կարգով ընտրվածներին:

Ըստ նախնական տվյալների՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների տվյալներով առաջատարն է՝ հավաքելով 45,8 տոկոս (17537) ձայն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։