481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ընտրությունները լեգիտիմ և օրինակելի են եղել. ՀՀԿ
10:59
24 Մայիսի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ և օրինակել են եղել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցություն խորհրդարանական  խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նախօրեին անցկացվել է ԼՂՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման ընտրությունները: Քվեարկության տվյալների համաձայն, ըստ նախնական տվյալների՝ առաջին տեղում «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը: Նրան հետևում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը: Երրորդ տեղը զբաղեցնում է Հայ Յեղափոխական Դաշնությունը: Վերջին տեղում է Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը:

«Դա փայլուն ընտրություն էր: Մենք զրուցել ենք բոլոր չորս կուսակցությունների ներկայացուցիչներին հետ, ոչ մի բողոք նրանք չեն ներկայացրել»,- ասաց Շարմազանովը, ով Ղարաբաղի  ընտրությունների ժամանակ հայկական խորհրդարանի դիտարկման առաքելության ղեկավարն էր:

Ըստ նրա՝ մի բան է պարզ, որ այդ ընտրություններով Արցախի ժողովուրդն իր անկախությանը, ժողովրդավարությանն ասում է «այո» և հաստատում է, որ Արցախի անկախությանն ու ժողովրդավարությանն այլընտրանք չկա:

«Դա ոչ միայն լեգիտիմ, այլ նաև օրինակելի ընտրություն էր, և առաջին հերթին, «սուլթանական Ադրբեջանը» պետք է օրինակ վերցնի նման ընտրություններից»,- նշեց Շարմազանովը:

Պատգամավորն ավելացրեց, որ ընտրությունների մասին փայլուն  կարծիք է ստեղծվել նաև մյուս դիտորդների մոտ, մասնավորապես, Արգենտինայի, Ֆրանսիայի, Կանադայի և Ռուսաստանի:

«Սա ևս մեկ քայլ է Արցախի ժողովրդավարացման ճանապարհով՝ գոյություն ունեցող պետության դե-ֆակտո դառնալը: Հարյուրից ավելի միջազգային դիտորտների առկայությունը խոսում է այն մասին, որ Արցախի պետությունը դե-ֆակտո գոյություն ունի: Ցանկանում են դա թուրքերն ու ադրբեջանցիները, թե ոչ, Արցախի հանրապետությունը գոյություն ունի, և Արցախում ժողովրդավարությունն այլընտրանք չունի»,- ասաց Շարմազանովը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: