485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրություններն Ղարաբաղում առանց որևէ միջադեպի են անցել. պատգամավոր
10:49
24 Մայիսի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններն առանց որևէ միջադեպի են անցել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Նախօրեին անցկացվել է ԼՂՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման ընտրությունները: Քվեարկության տվյալների համաձայն, ըստ նախնական տվյալների՝ առաջին տեղում «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը: Նրան հետևում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը: Երրորդ տեղը զբաղեցնում է Հայ Յեղափոխական Դաշնությունը: Վերջին տեղում է Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը:

«Ամբողջ Արցախից ոչ մի միջադեպի մասին հաղորդագրություն չի ստացվել, այն պարզապես չի եղել: Ընտրություններն անցել են շատ բարձր մակարդակով, դրանք շատ ուսանելի էին: Հուսով եմ, որ ընտրությունների կրկնվող հաջող փորձը պետք է ինչ-որ բան սովորեցնի Հայաստանի հասարակությանը: Ես հուսով եմ, որ այդ դասերի արդյունքում Հայաստանի հասարակությունն առավել համախմբված կդառնա: Դա ամենամեծ դասն է, որը տալիս է Արցախը»,- ասաց Սաֆարյանը, ով Ղարաբաղ էր ժամանել  որպես խորհրդարանական ընտրությունների դիտորդ:

Ըստ նրա՝ արցախյան հասարակությունը շատ համերաշխ և միասնական է: «Արցախի միասնական հասարակությունը չորս ուժ են ներկայացնում, և հնարավորություն էր տրվել ընտրելու այդ ուժերի միջև»,- ասաց Սաֆարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: