486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրությունների նախաշեմին Ստեփանակերտում ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոն է բացվել
15:47
21 Մայիսի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ուրբաթ Ստեփանակերտում բացվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը: Կենտրոնը երեք ժամ պարբերականությամբ ընտրությունների արդյունքների մասին ընթացող տեղեկություն կստանա:

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 23-ին։ Հինգերորդ գումարման 33-տեղանոց խորհրդարանը կձևավորվի մեծամասնական-համամասնական կարգով։ Խորհրդարանում կուսակցական պատգամավորների համար առանձնացված 17 տեղի համար պայքարում է 82 թեկնածու, ովքեր ընդգրկված են չորս կուսակցությունների՝ «Ազատ Հայրենիքի», Արցախի Դեմոկրատական կուսակցության, Կոմունիստական կուսակցության և ՀՅԴ ցուցակներում։ Եվս 44 թեկնածուներ հավակնում են միամանդատ մեծամասնական ընտրատարածքների պատգամավորական 16 տեղի։

Ակնկալվում է, որ ընտրությունները կլուսաբանեն շուրջ 60 օտարերկրյա և տեղացի լրագրողներ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց մամուլի կենտրոնի ղեկավար Միքայել Հաջյանը, լրագրողների և դիտորդների համար տեղեկատվություն կապահովեն շուրջ 20 մասնագետներ, այդ թվում՝ թարգմանիչներ:

Ըստ նրա, մամուլի կենտրոնի հիմնական աշխատանքային օրերը մայիսի 22-25-ն են:

«Մամուլի կենտրոնը համակարգչային համակարգ ունի, պատրաստն են Արցախի պատմությանը և ղարաբաղյան պետության արդեն անցկացված և մոտալուտ ընտրություններին, կառավարության համակարգի կառույցին վերաբերող փաստաթղթերը»,- ասաց Հաջյանը:

Ըստ նրա, լրագրողներին ամբողջական և հավաստի տվյալներ կտրամադրվեն: Տեքստերը կպատրաստվեն մի քանի լեզուներով՝ հայերենից բացի, նաև ռուսերեն, անգլերեն, մի քանի նյութեր իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով: Նաև ծրագրված են միջազգային դիտորդների մամուլի ասուլիսներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։