486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում արվել է ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցնեն հավասար պայմաններում. խոսնակ
14:33
21 Մայիսի 2010

Ղարաբաղում արվել է ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցնեն հավասար պայմաններում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 23-ին։ Հինգերորդ գումարման 33-տեղանոց խորհրդարանը կձևավորվի մեծամասնական-համամասնական կարգով։ Խորհրդարանում կուսակցական պատգամավորների համար առանձնացված 17 տեղի համար պայքարում է 82 թեկնածու, ովքեր ընդգրկված են չորս կուսակցությունների՝ «Ազատ Հայրենիքի», Արցախի Դեմոկրատական կուսակցության, Կոմունիստական կուսակցության և ՀՅԴ ցուցակներում։ Եվս 44 թեկնածուներ հավակնում են միամանդատ մեծամասնական ընտրատարածքների պատգամավորական 16 տեղի։

«Նախընտրական քարոզչությունն անցկացվում է մեր ակնկալիքներին համապատասխան, և ես կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մեզ հաջողվել է պահպանել մրցակցության հավասար սկզբունքներ։ Ես դա գնահատում եմ որպես շատ կարևոր արդյունք և,անշուշտ, ցանկանում եմ ընդգծել հանրապետության նախագահի սկզբունքային մոտեցումը և դիրքորոշումն ընտրությունների նախաշեմին»,- ասաց Ղուլյանը։

Ըստ նրա` առանձին բացառությունները որևէ կերպ չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։

«Արվել է ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցnեն հավասար պայմաններում, և ես կարծում եմ, որ որոշումը ժողովրդինն է»,- նշեց խորհրդարանի խոսնակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին: