486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը հանձնարարել է պատշաճ մակարդակով անցկացնել խորհրդարանական ընտրությունները
18:36
19 Մայիսի 2010

Մոտալուտ խորհրդարանական ընտրությունները հանրապետության համար ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են և հանդիսանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության ամենակարևոր բաղադրամասերից մեկը, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Անկախության և ինքնիշխանության հետ միասին ժողովրդավարությունը հանդիսանում է բացառիկ արժեք, ինչը մեզ համար այլընտրանք չունի»,- չորեքշաբթի մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնեց պետության ղեկավարը:

Հինգերորդ գումարման 33-տեղանոց խորհրդարանը կձևավորվի մեծամասնական-համամասնական համակարգով։ Խորհրդարանում կուսակցական պատգամավորների համար առանձնացված 17 տեղի համար պայքարում է 82 թեկնածու, ովքեր ընդգրկված են չորս կուսակցությունների՝ «Ազատ Հայրենիքի», Արցախի Դեմոկրատական կուսակցության, Կոմունիստական կուսակցության և ՀՅԴ ցուցակներում։ Եվս 44 թեկնածուներ հավակնում են միամանդատ մեծամասնական ընտրատարածքների պատգամավորական 16 տեղի։

Նախագահը համոզմունք է հայտնել, որ բոլորը քաջ գիտակցում են այս  գործընթացի կարեւորությունը մեր հանրապետության համար եւ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կանեն հնարավորը ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

 

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ընթացքում մեր քաղաքացիների համար չծագի որեւէ խնդիր` լինի դա իրավական, քաղաքական, տեխնիկական կամ այլ բնույթի, իսկ դրանց առաջացման դեպքում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խնդիրները անհապաղ կարգավորելու ուղղությամբ»,- ընգծեց Սահակյանը:

 

Զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: