486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը գյուղատնտեսության ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի կարիք ունի. փոխնախարար
14:34
04 Մայիսի 2010

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը հաստատել է 2010-2011 ուստարում  բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության ուսումնական տեղերը, ինչպես նաև Ղարաբաղի պետբուհերում ընդունելության և ԼՂՀ-ի կողմից Հայաստանի պետական բուհերում ընդունելության կարգը։ 

«ԼՂՀ-ի կողմից Հայաստանի բուհերում տրամադրած տեղերի համար կարող են պայքարել միայն Արցախի ուսումնական հաստատությունների շրջանավարտները, ովքեր ԼՂՀ գրանցում ունեն»,- ասել է հանրապետության կրթության և գիտության փոխնախարար Սլավա Ասրյանն «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ շրջանավարտներն առաջին հերթին պետք է ելնեն իրենց նախապատվություններից, բայց իրենց աշխատանքի տեղավորման համար նրանց անհրաժեշտ է նաև նկատի առնել իրենց ընտրած մասնագիտությունը։

«Մեր հանրապետությունը հիմնականում պրոֆեսիոնալ կադրերի կարիք ունի գյուղատնտեսության ոլորտում և մանկավարժական որոշ մասնագիտություններում»,- ավելացրեց փոխնախարարը։

Անվճար և վճարովի ուսուցման տեղերը և դրանց հարաբերակցությունը հիմնականում պահպանվել են՝ ԼՂՀ պետական բուհերում՝ 200 անվճար և 490 վճարովի տեղեր (առկա բաժնում), 305 անվճար տեղ հեռակա բաժնում, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում՝ 95 անվճար, 190 վճարովի (առկա ուսուցում) և 225 տեղ հեռակա ուսուցման համար, և Հայաստանի պետական բուհերում՝ 60 անվճար և 21 վճարովի տեղեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում: