486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ցավակցական ուղերձ է հղել Վալենտին Օսկոցկու մահվան կապակցությամբ
12:04
30 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել «Լիտերատուրնիե վեստի» թերթի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի (ԿՐԻԿ) համանախագահ Վալենտին Օսկոցկու մահվան կապակցությամբ։

«Ընդունեք մեր անկեղծ ցավակցությունը «Լիտերատուրնիե վեստի» թերթի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի (ԿՐԻԿ) համանախագահ Վալենտին Օսկոցկու մահվան կապակցությամբ։ Վալենտին Օսկոցկին՝ ռուս ժողովրդի արժանավոր զավակը, ողջ հայ ժողովրդի, այդ թվում՝ արցախահայության անկեղծ ու հավատարիմ բարեկամն էր», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հեռագրում:

«Անվանի գրաքննադատն ու գրականագետը, գրականության պատմաբանն ու  հրապարակախոսը Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից ակտիվորեն հանդես է եկել ի պաշտպանություն մեր ժողովրդի իրավունքների ու շահերի։ Մեծապես շնորհիվ նման մարդկանց է, ինչպիսին Վալենտին Օսկոցկին է, Ղարաբաղի ժողովրդի արդարացի պայքարի մասին իմացել են Ռուսաստանում և ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղ ամեն մի այցին Արցախի ժողովուրդն ամենուրեք նրան ընդունել ու պատվել է հարազատ որդու պես», - նշվում է հեռագրում:

«ԼՂՀ Ազգային ժողովն Արցախի ժողովրդի հետ միասին սգում է Վալենտին Օսկոցկու մահը և անդառնալի կորստի կապակցությամբ վշտակցում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, Մոսկվայի գրողական ընտանիքին», - նշել է Ղուլյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: