478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը որոշակի փուլում պետք է միանա բանակցային գործընթացին. Պոպով
17:57
29 Ապրիլի 2010

Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է միանա խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, հինգշաբթի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը:

«Ես համանախագահի պարտականություններին անցել եմ մոտ երկու շաբաթ առաջ, այդ պատճառով Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունների հետ  իմ հանդիպումներն արձանագրային բնույթ են կրել՝ առանց էական հարցերի քննարկման, քանի որ այդ պահը դեռ չի եկել»,- ասաց Պոպովը:

Նա հայտնեց, որ մյուս հաջորդ շաբաթ Վիեննայում համանախագահների հանդիպում է տեղի ունենալու, որից հետո նա ավելի լայն ձևաչափով կներկայացվի Մինսկի խմբին: «Դրանով արձանագրային փուլը կավարտվի, և կսկսվի աշխատանքը մարդկանց և փաստաթղթերի հետ»,- ասաց Պոպովը:

Այն հարցին, թե հնարավո՞ր են փոփոխություններ Ռուսաստանի դիրքորոշման մեջ նրա նշանակման հետ կապված, նոր համանախագահը նշեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը նախագահն է որոշում, իսկ ինքն այդ քաղաքականության իրականացնողն է միայն:

«Այնպես որ համանախագահի տեխնիկական փոփոխություն է տեղի ունեցել»,- ավելացրեց Պոպովը:
 
Հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, պատմել է Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման և  հեռանկարների մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։