484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.12
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում Ստեփանակերտի զարգացման հիմնադրամ է ստեղծվել
11:56
09 Ապրիլի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ում Ստեփանակերտի զարգացման հիմնադրամ է ստեղծվել:

«Հիմնադրամի նպատակն է աջակցել Ստեփանակերտի տնտեսական զարգացմանը», - «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Արմեն Ավագյանը:

Արդեն տեղի է ունեցել հիմնադրամի խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հիմնադրամի նախագահ է ընտրվել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:

Նիստի ընթացքում հաստատվել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք են՝ քաղաքի ջրամատակարարման ծրագրի իրագործմանն աջակցելը, բակերի և փողոցների բարեկարգումը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, հանգստի գոտիների, այգիների, պուրակների կառուցումն ու վերանորոգումը, մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի բարելավումը:

Արդեն սկսվել են Շահումյանի անվան կենտրոնական պուրակի վերանորոգման աշխատանքները: Ծրագրվում է ամբողջովին բարեկարգել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքը, որը քաղաքի և հանրապետության խորհրդանիշն է: Այս աշխատանքներին կմասնակցեն ռուս ակադեմիկոս, դենդրոլոգ Կառլեն Քոչարյանն ու մոսկվանակ նկարիչ Յուրի Գրիգորյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։