478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահն անտրամաբանական է համարում Ղարաբաղի վարչատարածքային ենթարկվածությունը Ադրբեջանին
15:01
06 Ապրիլի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անտրամաբանական է համարում Ադրբեջանին Ղարաբաղի վարչատարածքային ենթարկվածությունը, որն իր անկախությունը հռչակել է ազգային-պետական կարգավիճակի բարձրացման ձևով։

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի տարածքի մաս՝ ոչ նրա, որը ստեղծվել է 1918 թվականին թուրքական գեղարդների վրա, ոչ նրա, որը հիմնվել է Խորհրդային Միության փլուզման արդյունքում»,- ասել է Սահակյանը հայկական «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում։

Նախագահն ընդգծել է, որ ինչպես բազմաթիվ անգամ նշվել է ամենատարբեր միջազգային մակարդակներում խնդրի քննարկումների ժամանակ, երրորդ կողմի կուսակցական մարմնի կամային գործողությունը չի կարող ապացուցողական իրավաբանական փաստաթուղթ լինել միջազգային իրավունքի նորմերի տեսակետից։

Սահակյանի խոսքերով, Ադրբեջանի ղեկավարությունը, չլսելով Արցախի անկախության հռչակման օրինականության և բնական լինելու փաստարկները, շարունակում է շահարկել միջազգային իրավունքը և ինքն, ի տարբերություն հայկական կողմի, չի ներկայացնում գոնե մեկ փոքր-ինչ նշանակալի իրավաբանական փաստաթուղթ, որևէ իրավական ակտ, որի հիման վրա ներկայիս ադրբեջանական հանրապետությունը կարողանար հավակնել Լեռնային Ղարաբաղին։

Այս կապակցությամբ ԼՂՀ նախագահն ընդգծեց, որ համառորեն կառչելով տարածքային ամբողջականության սկզբունքից, ադրբեջանական ղեկավարությունը գիտակցաբար խեղաթյուրում է այն՝ վերածելով բավական խաղաղ սկզբունքն այլ ժողովուրդների ստրկացմանը։

«Քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական ուժին ապավինելուց, ես որևէ իրական առաջընթաց չեմ տեսնում մեր հարաբերությունների կարգավորման և քաղաքակիրթ երկխոսության հաստատման գործում»,- ասաց ԼՂՀ նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։