480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը ժամանակի հարց է. ԼՂՀ նախագահ
12:22
06 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը միայն ժամանակի հարց է, կարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

«Արցախի Հանրապետությունն արդեն կայացած պետություն է, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ գոյություն ունի։ Մեր հանրապետության ճանաչումը՝ որպես ինքնիշխան պետական կառույց, միջազգային համակարգի շրջանակներում կդառնա այդ փաստի արձանագրումն ու միայն ժամանակի հարց է։ Իսկ, որ դա տեղի կունենա, ես բացարձակ վստահ եմ»,- ասել է Սահակյանը «Գոլոս Արմենիի» հայկական թերթին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա պարզաբանեց, որ իր վստահությունը հիմնված է «արցախցիների կամքի, դիալեկտիկայի, գործի էության վրա»։

«Ամենակարևորն այն է, որ մեր ժողովուրդը ողջ հայության աջակցությամբ հաջողությամբ կառուցում և ամրապնդում է իր անկախ պետականությունը, զարգացնում է իր երկրի տնտեսությունը, բարձրացնում բարեկեցությունը»,- ասել է նա։

Սահակյանն ընդգծել է, որ չճանաչվածությունը որևէ կերպ չի թուլացրել ղարաբաղցիների վճռականությունը սկսած գործը շարունակելու հարցում։

Բացի այդ, ըստ նրա, այսօրվա իրողությունները սկզբունքորեն տարբերվում են տասը տարի առաջ տիրող իրավիճակից։

«Վերջին տարիների ընթացքում մի շարք նախկին, այսպես կոչված չճանաչված պետություններ հասել են իրենց անկախության ճանաչմանը՝ դրանով իսկ հաստատելով միջազգային հանրության պատրաստակամությունը նոր իրողությունների ճանաչման գործում»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը։

Միաժամանակ նա մեկնաբանել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում։

«Չկամենալով ընկալել առկա իրողությունն՝ ադրբեջանական իշխանությունները տեղեկատվական քաղաքականության միջոցով փորձում են խեղաթյուրել այն՝ զանազան ապատեղեկատվություն տարածելով, Հայաստանին մեղադրելով ագրեսիայի մեջ, պահանջելով 1988 թվականի իրավիճակի վերադարձ և այլն»,- ասել է Սահակյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: