485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորությունը դեռ 1994թ.-ին է բաց թողնվել. ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար
14:38
30 Մարտի 2010

Ղարաբաղյան խնդրի լուծման քաղաքական պահը բաց է թողնվել դեռ 1994թ.-ին, կարծում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

«1994թ.-ին մենք չպետք է կանգ առնեինք, այլ պետք է ստիպեինք վերջնական փաթեթը ստորագրել։ Հասկանալով, որ մեր հակառակորդը 1994թ.-ին համաձայնվեց ստորագրել համաձայնագիրը, պետք է չէ պատրանքների գիրկն ընկնել և համարել, որ վաղը պայմանագիրը կստորագրվի և խաղաղություն կտիրի։ Դա բոլորովին լուրջ չէ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բաբայանը։

Այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ երբ պատմության մեջ պատրաստվում էր այս կամ այն պայմանագրի ստորագրումը, կողմերից մեկի համար այդ պայմանները բոլորովին անընդունելի էին։

«1994թ.-ին Ադրբեջանը ստիպված էր մեզ հետ համաձայնագիր կնքել»,- պարզաբանել է  նա՝ ավելացնելով, որ տվյալ երկրների ժողովուրդների հոգեկերտվածքը հետևյալն է. «Մենք չենք կարող կես խոսքից հասկանալ միմյանց, և նման քայլերի ստիպված ենք դիմում»։

Ղարաբաղյան կողմին բանակցությունների գործընթացում ներգրավելու հնարավորության մասին խոսելիս՝ ԼՂՀ  պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ դրանից տվյալ պահին ոչինչ չի փոխվի։

«Ղարաբաղը կարող է գործընթացին մասնակից դառնա, եթե իրավիճակը սրվի և գագաթնակետին հասնի»,- ասել է նա։

Բաբայանը կարծում է նաև, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ ղարաբաղյան կողմն ինտեգրվի բանակցային գործընթացում, իսկ համանախագահները նույնիսկ չեն փորձում այդ հարցում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և ղարաբաղյան կողմին բանակցության մեջ ներգրավել։

«Մինսկի խումբն իր դերը չի կատարում»,- ավելացրել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։