484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդիրն ունի լուծում. ԵԱՀԿ ԽՎ
14:16
11 Մարտի 2010

Ղարաբաղյան հակամարտությունն ունի լուծում, և խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ, հինգշաբթի Երևանում ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ զեկուցող և Վրաստանի հարցերով հատուկ հանձնարարությունների դեսպան Գորան Լենմարկերը:

«Հակամարտության մանրամասն լուծումը գոյություն չունի, չեմ կարծում, որ անելու շատ բան է մնացել: Խնդիրը գտնվում է քաղաքական հարթության վրա: Անհրաժեշտ է հասկանալ, որ լուծումը կարևոր է և պետք է պատրաստ լինել ներպետական բանավեճի: Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ համապատասխան վերաբերմունք ձևավորվի», - ասաց Լենմարկերը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում:

Նրա խոսքերով, հայկական կողմը հակամարտության լուծման կամք ունի: «Դա ոչ միայն իմ, այլև գործընթացին հետևող մարդկանց կարծիքն է: Ուզում եմ հուսալ, որ նմանատիպ պատրաստակամություն կառաջանա նաև ադրբեջանական կողմի մոտ», - նշեց Լենմարկերը:

ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցողի խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի սառեցված համարել, քանի որ դա ապակողմնորոշող պնդում է: «Հակամարտությունը կյանքի նշաններ է ցույց տալիս: Ամեն տարի առաջնային գծում զոհվում է 20-30 մարդ, իսկ դա նշանակում է, որ հակամարտությունը լուրջ լարվածություն է առաջացնում երկու երկրներում, դառնում է տնտեսական բեռի պատճառ, հանգեցնում է քաղաքական հետևանքների, կողմերից խլում է էներգիա և եռանդ: Երիտասարդությունը պետք է ուսանի և աշխատի, այլ ոչ թե գտնվի խրամատներում: Դա վկայում է, որ երկու կողմերն էլ պետք է լուծում գտնեն», - ասաց Լենմարկերը:

Միաժամանակ նա նշեց, որ լուծումը չի կարող դրսից բերվել, և արտաքին ուժերը կարող են միայն օգնել և աջակցել հակամարտող կողմերին:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթակը Մինսկի գործընթացն է, և այլ հարթություններ, օրինակ՝ ՄԱԿ կամ Եվրոպայի Խորհուրդ, խնդիրը տեղափոխելու փորձերը սխալ են», - նշեց ԵԱՀԿ ԽՎ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորումը նշանակում է, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար և հաշվի առնի հասարակության և բնակչության դիրքորոշումը:

«Հայկական կողմի համար կարևոր է ապահովել և երաշխավորել հայկական բնակչության անվտանգությունը, դա լուծման հիմնական տարրերից մեկն է, և Ադրբեջանը պետք է հասկանա դա: Հայկական կողմն էլ իր հերթին պետք է հասկանա Ադրբեջանի դիրքորոշումը, որն իրեն զգում է «ագրեսիայի» և անարդարության զոհ», - նշեց Լենմարկերը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ հակամարտությունը չի կարելի օգտագործել ատելություն և թշնամություն սերմանելու համար: «Այս խնդիրն ինձ անհանգստացնում է ավելի շատ Ադրբեջանում, քան Հայաստանում», - ասաց ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը: 

Նա չբացառեց այն հնարավորությունը, որ հակամարտող կողմերի որոշ խմբեր կարող են «բուռն կերպով դիմակայել» հակամարտության լուծմանը: Միաժամանակ նա կոչ արեց հասարակական կարծիքն ու հասարակությունը ձևավորող մարդկանց աջակցել իշխանություններին խաղաղ գործընթացի շարունակության գործում:

«Հակամարտության լուծումն անհրաժեշտ է գտնել որքան հնարավոր է շուտ, այլ ոչ թե հեռավոր ապագայում: Ես նույնիսկ չեմ խոսում մոտ ապագայի մասին», - ասաց Լենմարկերն՝ ավելացնելով, որ դա առաջին հերթին կփրկի առաջնային գծում կանգնած մարդկանց կյանքերը՝ չխոսելով արդեն այլ խնդիրների լուծման մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։